Իրադարձությունները, որոնք ծավալվեցին այսօր, ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ազգային խայտառակության և հանրային խորը վրդովմունքի առարկա են դարձել:
Այն, ինչ ներկայում տեղի է ունենում, ըստ էության, վկայում է այն բանի մասին, որ իշխանությունն իր գործողություններով կարծես վեր է ածվել մի կառույցի, որն ավելի շատ ասոցացվում է իսկական ահաբեկչական կազմակերպության հետ, ինչը կասկածի տակ է դնում ինչպես նրա օրինականությունն ու իրավազորությունը, այնպես էլ նրա հիմնարար բարոյական արժեքները։
Իշխանության փաստացի ղեկավարը, օգտագործելով երկրի հիմնական հարթակը պառլամենտում, իրեն պահում է ոչ թե որպես օրենքի և կարգի երաշխավոր, այլ որպես արմատական խմբավորման առաջնորդ, որի ամբիոնից հնչող հրամաններն անհապաղ և ընդգծված դաժանությամբ իրագործվում են սեփականացված ոստիկանական ստորաբաժանումների կողմից։
Թե՛ հրամանները, և թե՛ դրան հաջորդող գործողություններն աներկբայորեն դատապարտելի են և պահանջում են միջազգային հանրության անհապաղ արձագանք:
Իշխանության նման պահվածքը, կարծես, «խրախուսում» է բնակչությանը համախմբվել և ընդդիմադիր ճակատ ձևավորել։ Իրադարձությունների այսպիսի դինամիկան ակնհայտորեն խորհրդանշում է իշխանության (այդ թվում՝ ներկայացուցչական իշխանության) ճգնաժամը, հանրային կարծիքի քաոտիկ արմատականացումն ու երկրում տիրող իրավիճակի անկառավարելի ապակայունացումը։
Ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը վարչապետի հրաժարականն է:
Դավիթ Անանյան